Ավտոբուսներում տեսախցիկներ չտեղադրելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Ավտոբուսներում տեսախցիկներ չտեղադրելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
Ավտոբուսներում տեսախցիկներ չտեղադրելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Այն լուրը, թե քաղաքապետարանը հրաժարվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից  չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։

Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղեւորների անվտանգության, ուղեւորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։ Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մասին լուրը վարորդների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Նրանցից ոմանք այսօր հրաժարվել են երթուղի դուրս գալ։