Մեկ օրում հանցագործության 60 դեպք է գրանցվել, այդ թվում՝ ընտանեկան բռնության 7 դեպք․ Ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 15, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 2, անձի առեւանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, սպանության սպառնալիքի եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։