Կորոնավիրուսի 48 նոր դեպք է գրանցվել, մահացել է 73-ամյա պացիենտ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: