Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ արյան կարիք ունեն

Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են․

«Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը:

Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ

A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց:

Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը:

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:

Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Հեռ. 010-28-38-23»։