«Խոսքի ազատության օր 2014». Գյումրի, պարգեւատրում, շնորհավորանքներ

«Խոսքի ազատության օր 2014». Գյումրի, պարգեւատրում, շնորհավորանքներ
«Խոսքի ազատության օր 2014». Գյումրի, պարգեւատրում, շնորհավորանքներ

Այսօր` մարտի 25-ին Գյումրիում 6-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 29 առաջարկ, որոշեց պարգեւատրել մի լրագրողների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների: Պարգեւատրվեցին. Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական […]

Այսօր` մարտի 25-ին Գյումրիում 6-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 29 առաջարկ, որոշեց պարգեւատրել մի լրագրողների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների: Պարգեւատրվեցին.

Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը  հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար, Լեւոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:

Վերոհիշյալ անձանց եւ կազմակերպություններին շնորհվեցին գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի գրաֆիկական աշխատանքները:

Հայտարարվեց, որ Խոսքի ազատության օրվա հաջորդ հանդիսությունը կկայանա 2015 թվականի մարտի 25-ին` Գյումրիում:

Անցյած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

2013թ.- Լրագրող Զարուհի Մեջլումյանը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` հրապարակախոսության համար, լրագրող Գրիշա Բալասանյանը ` հետաքննական լրագրության համար, PanArmenian.net կայքի Ֆոտո բաժինը` օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի Լենա Նազարյանը` հասարակական գործունեության համար: Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է www.shirakcentre.org կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար:

2012թ.-Լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան):

2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ).

2010թ.-լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչը եւ Սեւը» գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragir.am եւ www.hetq.am կայքերը:

Մամլո հաղորդագրությունը տրամադրել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: