Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը չի կայացել․ Factor.am

Այսօր պետք է կայանար ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը, սակայն նիստը հետաձգվել է, պաշտպանության կողմը, ներառյալ մեղադրյալը, չեն ներկայացել: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու առաջին միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան, որը մերժվել էր:

Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։