«Սեյֆը բացել, տեսել են՝ 4 մլրդ չէ, ընդամենը 27 հազար է, շոկից տարել են». Քոչարյանի հայտարարությունը դատարանում

Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշվիների վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 16:30-ին:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանում պնդեց, որ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն իրավաչափ է։ Այնինչ, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ իրավաչափ չէ:

Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իր չհրկիզվող պահարանից գումար են տարել քննչական գործողությունների ժամանակ:

«Ձեր հարցը հետաքրքիր էր, հարգելի դատավոր, թե 27 հազարը ինչի են վերցրել: Ես կարծում եմ՝ շոկից, երևի թե սեյֆը բացել են, տեսել՝ 4 միլիարդ չի, ընդամենը 27 հազար է»,- ասաց Քոչարյանը: