Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

Հունվարի 5-ին, ժամը 16։04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասին հարակից անտառում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տարոն-4 թաղամասից դեպի հյուսիս ընկած անտառային հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։10-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։