Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի նշանակմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմամբ կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, երբ կլինեն նաև դրսից՝ համակարգից դուրս նշանակումներ: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

Պատգամավորը նշեց՝ այդ նշանակումը մեկնաբանվել է որպես քաղաքական նշանակում: «Կարո՞ղ ենք այստեղից հետևություն անել, որ ուժային կառույցներում հետագա կադրային քաղաքականություն վարելիս նաև քաղաքական նշանակումներ կլինեն»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։