Պեմզաշենում իրավիճակը լարվել է․5 կանայք փորձել են հրկիզել դաժան հանցագործության մեջ կասկածվողներից մեկի տունը.Factor

Պեմզաշենում դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու մանկահասակ երեխաներ հարազատները՝ մի խումբ կանայք, երեկ փորձել են վրեժ լուծել։ Նրանք երեկ երեկոյան ժամը՝ ժ.19.30-ի սահմաններում մոտեցել են սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տանը՝ մետաղյա ձողով կոտրել են պատուհանի տան ապակին՝ փորձելով ներս մտնե ու հրկիզել։Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Մեր այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։ Նրանց գործողությունները կանխել են տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները։ 5 կանանց հրավիրել են ոստիկանության Արթիկի բաժին։ Կանանցից մեկը, ցույց տալով ձեռքին եղած մեկ լիտր տարողությամբ բենզինով շիշը, հայտարարել է, որ եկել էին վրեժ լուծելու և այրելու Արթիկ քրեակատարողականում գտնվող Վրույր Բարսեղյանի տունը։

Կանանց ոստիկանությունից ազատ են արձակել, նյութերն ուղարկել են Արթիկի ու Աիի քննչական բաժին։ Հիշեցնենք, որ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու մանկահասակ երեխաների սպանության մեջ կասկածվում է երկու անձ․ նրանցից մեկը Պեմզաշեն գյուղի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանն է, մյուսը՝ նրա ազգական՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության․ « Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է: Նախաքննությունը շարունակվում է»: