Երեք Վարդանները դարձել են արդարադատության ինդիկատորներ Հայաստանում

Ինչ քայլեր կձեռնարկի հայկական արդարադատությունը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ, ում նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փաստորեն, մեղադրել է քաղաքային միջոցների յուրացման մեջ:

Երեկ հեռուստաալիքները ցույց էին տալիս Բլասանյանի վրդովված ելույթը, որում նա հայտարարել է, որ նախկին քաղաքապետը յուրացրել է բոլոր միջոցները, որոնք տրամադրված էին ոչ միայն այս տարվա համար, այլ նաև հաջորդ: Մենք ստիպված կլինենք աշխատել ամբողջ տարին, որպեսզի փակենք նրա ծախսերը, հայտարարել է Սամվել Բալասանյանը: Նա կոչ է արել ավագանուն անցկացնել աուդիտ, սակայն ավագանին ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է:

Բնական է, որ ավագանին հրաժարվել է, հաշվի առնելով ավագանու եւ Վարդան Ղուկասյանի վերջին օրերի բուռն «գործունեությունը», երբ գործող ավագանին օրական տասնյակ որոշումներ էր կայացնում, որոնք վերաբերում էին տարածքներ տրամադրելուն, քաղաքային սեփականության գույքի օտարմանը, եւ այլն: Կարելի է կարծել, որ այդպիսով Վարդանիկը «գնել» է ավագանուն, նրան բաժիններ հանելով:

Սամվել Բալասանյանն ասել է, որ կսպասի մինչև նոյեմբեր, երբ տեղի կունենա նորընտիր ավագանու նիստը, որպեսզի նորից առաջարկի անցկացնել աուդիտ:

Կարելի է սպասել, որ նոր ավագանին կնշանակի աուդիտ, որը կշարունակվի մի քանի ամիս, մինչև տեղի կունենան նախագահական ընտրությունները, որից հետո Վարդան Ղուկասյանին կստիպեն փոխհատուցել վնասը ինչ-որ չափով և «կուղարկեն ազատ նավարկության»: Կարդալ ավելին