Հայցվոր պաշտոնյաները փորձում են հաշիվ մաքրել լրագրողների և ԶԼՄ-ների հետ, ճնշել նրանց. Աշոտ Մելիքյան. Factor

Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ 16 հայց է ներկայացվել, որից 11–ը իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից, 5–ը` գործարար շրջանակներից։

Այս տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ այսօր հրավիրված ասուլիսում ամփոփելով 2023թ–ի երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ առկա խնդիրները։ Մելիքյանի խոսքով՝  այդ ցուցանիշն առաջին կիսամյակի համեմատ կրկնակի աճել է։ Մելիքյանի դիտարկմամբ՝ որպես կանոն անտեսվում են արտադատական լուծումները, որոնցից են` դիմել խմբագրություն, հերքում պահանջել կամ պատասխանի իրավունքից օգտվել, ԶԼՄ–ների էթիկայի կարգավորման դիտորդ մարմնին դիմել և այլն։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.