Ռուսաստանում ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանը ազատության մեջ է

2011թ․ Ռուսաստանում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող մեր հայրենակից Միսաք Լազարյանը ազատության մեջ է։ Նախօրեին փոխվել է նրա խափանման միջոցը, այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, դեռևս 2011-ին ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիներ անվայել արտահայտություններ էին բարձրաձայնել հայերի հասցեին, և Միսաք Լազարյանն էլ ինքնապաշտպանության հիմքով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում էր հասցրել։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը, որ ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր, 2020-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվում է։ Վերջին շրջանում երկու անգամ 40 օրով երկարացվում է նրա կալանքը, սակայն դատախազության որոշմամբ նրա կալանքը վերացվել է։