Տեսչական մարմինների ստուգումները ընթանալու են ավելի խիստ կարգով

Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ավելի խիստ կարգով:

«Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման,  հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: