Հայտնի են երեք նոր նախարարների անունները

Հայտնի են երեք նոր նախարարների անունները
Հայտնի են երեք նոր նախարարների անունները

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր նախարարներ են նշանակվել:

Ինչպես հայտնում է նախագահականի մամլո ծառայությունը, Սարգսանը հրամանագրերը ստորագրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի:

Այսպիսով, Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար,

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Առայժմ թափուր է  3 նախարարական պորտֆել:

Հիշեցնենք, որ 6 նախարարական պորֆելները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ էր արել Բարգավաճ Հայաստան եւ ՀՅԴ կուսակցության ներկայացրած նախարարներին: