Covid-անվտանգության կանոնների պահպանման շրջանակում տեսչական մարմնի մասնագետները եղել են Կապանում և Սիսիանում

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում: Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի մասնագետների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում:

Դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի արդյունքում արձանագրել են դիմակ չկրելու երևույթներ: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել արձանագրված թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։