Արթուր Չախոյանն ազատ է արձակվել. փաստաբան

Այսօր առավոտյան նոր նորքի թաղապետարանում ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:

Չախոյանը, փաստաբանի փոխանցմամբ, կշարունակի հոսպիտալացված մնալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ -ում։

«Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների», – նշել է Եփրիկյանը: