Երևանում գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանում գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Երևանում գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջը բծեր են արվել: