Բուլղարիայից Հայաստան են փոխադրվել 500 հավաքածու բժշկական պարագաներ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․

Մայիսին Բուլղարիայի կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով:

Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա – Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում:

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia-ի լուսանկարը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia-ի լուսանկարը: