Ինչ իրավիճակ է Աֆղանստանում այս պահին.Factor

Taliban fighters patrol inside the city of Farah, capital of Farah province southwest of Kabul, Afghanistan, Wednesday, Aug. 11, 2021. (AP Photo/Mohammad Asif Khan)

Իրանական «Թեհրան թայմս» թերթի հաղորդմամբ՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին դեռ իր նախագահական նստավայրում բանակցում է «Թալիբան» շարժման պատվիրակության հետ։

Նստավայրը վերահսկվում է ամերիկացի զինծառայողների կողմից։ Թերթը նաև նշում է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայն ու ԱԳ նախարար Մուհամմադ Խանիֆը Գանիին կոչ են արել հրաժարական տալ։

Համիդ Քարզայը նաև վստահեցրել է աֆղանստանցիներին, որ չի լքի երկիրը՝ չնայած թալիբների հարձակմանը։ Այդ մասին հայտնել է աֆղանական Tolo News հեռուստաալիքը, որի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։ Քարզայը երկրի բնակչությանը կոչ է արել մնալ իրենց տներում։

Նա նաև ասել է, որ այս պահին ջանք է գործադրում իրավիճակը խաղաղ ձևով կարգավորելու համար։

Հիշեցնենք, որ առավոտից թալիբներն իրենց բոլոր խմբավորումներով շրջափակել են մայրաքաղաք Քաբուլի մուտքերը, թեև հայտնել են, որ չեն գրավի քաղաքը։

Երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Ջալալին ստանձնել է ժամանակավոր կառավարության ղեկավարի պարտականությունները։ Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինող Աբդուլ Սաթհարն էլ նշել է, որ կառավարության անցումը տեղի կունենա խաղաղ կերպով։

Օրվա ընթացքում մի շարք երկրներ իրենց դեսպանատների անձնակազմերին տարհանեցին երկրից, իսկ ԱՄՆ-ն իր դեսպանությունը տեղափոխել է Քաբուլի օդանավակայան։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: