Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ ի՞նչ պահվածք էր գերեզմանատանը»

Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ ի՞նչ պահվածք էր գերեզմանատանը»
Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ ի՞նչ պահվածք էր գերեզմանատանը»

Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ «հաճախորդը նյարդայնացած է»:
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր կոչ է արել, որ նախագահի բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը եւ թողնեն Պարույր Հայրիկյանին՝ ստեղծված իրավիճակից հետո: Այսօր Ազատության հրապարակում, երբ լրագրողները փոխանցեցին սա, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կատեգորիկ հայտարարեց. «Ես նման խաղերի մեջ չեմ մտնի երբե՛ք: Հետո ի՞նչ՝ հայտարարություն են անում: Ճիշտ հակառակը, բոլորը պետք է պահեն ու պահանջեն, որ սա բացահայտվի: Ուրիշ առիթ չի լինի: Կընտրվեն, կվերջացնեն, դրանից հետո ոչ ոքի մինչեւ 2018 թիվը բանի տեղ չեն դնի: Արկածախնդիր պետք է լինել՝ նման հայտարարություն տարածելու համար»:

Թե ինչի՞ կհանգեցնի այս ամեն ինչը, ըստ պարոն Բագրատյանի, պետք է գտնել, թե ով է արել. «Եթե չեն գտնում ու չեն էլ հետաձգում ընտրությունները, ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ի՞նչ է ստացվում: Ասում էին՝ հանգիստ ընտրվում ենք: Ես էլ մտածում եմ՝ մի փոքր սրանք վտանգ են զգում, սրանք կխփեն էլ, կջնջեն էլ, կոչնչացնեն էլ, հետո՞: Չեմ ասում հենց իշխանությունն արեց: Այնպիսի մթնոլորտ կստեղծվի, որտեղ դա անընդհատ կարվի: Ի՞նչ է եղել: Դրա համար պետք չի մեզ լոլոներ կարդալ: Պետք է բռնել նրան, ով կրակել է եւ ասել՝ ով է դա»: Կարդալ ավելին