Սոցցանցում բռնության կոչեր հնչեցրած անձն ազատ է արձակվել

Սոցցանցում բռնության կոչեր հնչեցրած անձն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում:

«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ձերբակալվածը սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր է հնչեցրել։