Մուշեղ Մկրտչյանը և Էդիկ Հարությունյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար. Ըմբշամարտի Մ 23 ԵԱ

Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները:


79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը 1/2 եզրափակչում, համառ պայքարում զիջել է հույն մարզիկին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար կարող է պայքարել նաև 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, ով սակայն նախ պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնի:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը և 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ և վաղը կմրցեն ոսկե մեդալների համար: