Տեսնես որ իրավաբանն է նախագահին այսպես փուռը տալիս. Ստյոպա Սաֆարյան

 Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Տեսնես որ իրավաբանն է նախագահին այսպես փուռը տալիս, որ նրան համոզել է, թե քանի որ ԳՇ պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, հետևաբար, ինքը նրան այդ ժամկետից շուտ ազատելու հրամանագիրը կարող է չտորագրել…

Նախ ԳՇ պետը որևէ կերպ ընտրովի պաշտոն չէ (անգամ խորհրդարանի կողմից), ինչպես ՀՀ նախագահը, ՀՀ դատախազը, ՍԴ անդամը, ՄԻՊ-ը, որ նրան անհնար լինի ավելի վաղ ժամկետում’ մինչև 5 տարին լրանալն ազատելը։

Ավելին, ԳՇ պետը արել է Սահմանադրության առնվազն 2 հոդված’ 6 և 14, խախտող հայտարարություն։Կարծում եմ, նախագահն այս անգամ պետք է ստորագրի, որովհետեւ իր գրության մեջ հիմնավոր առարկություն չկա։ Կառավարությունն ու նախագահականը պետք է շատ հստակ երկխոսեն այս մասին»։