Ինչպիսի եղանակ է սպասվում ՀՀ-ում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հունիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝

Հունիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։