Վանաձորում նոր մանկապարտեզ է կառուցվել․ Շահագործման կհանձնվի մինչև ամառ

 ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ՀՀ կառավարության միջոցներով, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացրել է մանկապարտեզի վերակառուցում: 

Վանաձորի Րաֆֆու անվան 19-րդ դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվել է  որպես մանկապարտեզ, մինչ այժմ այնտեղ գործում էր համայնքի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն. շենքային վատ պայմանների պատճառով այցելում էր ընդամենը 50 երեխա, նորակառույց մասնաշենքը կծառայի նույն նպատակին` ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ավելի քան 120 երեխայի համար: 

Այս նպատակով ներդրվել է 110 միլիոն դրամ, որից 90 միլիոն դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, իսկ մնացած գումարը՝ Վանաձոր համայնքի կողմից: Ծրագրի կառավարումն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: 

Այս մասին հայտնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։