ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Պաշտպանության նախարարի պաշտոնում աֆրոամերիկացի է նշանակվում

ԱՄՆ Կոնգրեսի սենատը այսօր քվեարկությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է պաշտոնաթող գեներալ Լոյդ Օսթինին: Այդ մասին հայտարարվել է քիչ առաջ քվեարկությունից հետո:

Պենտագոնի նորընտիր ղեկավարը աֆրոամերիկացի է և ըստ ամերիկյան աղբյուրների, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ է, որ այդ բարձր պաշտոնում աֆրոամերիկացի է նշանակվում:

Առաջիկայում Օսթինը կերդվի:

Նա 68 տարեկան է: 2010-ին ղեկավարել է ԱՄՆ ռազմական ստորաբաժանումը Իրաքում և Բաղդդում այդ պաշտոնը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ներկայությամբ: