Մի քանի դեպքով թաղումները դարձել են բռնկման պատճառ. վարչապետը հորդորեց խստագույնս պահել կանոնները

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով շարունակում է խնդրահարույց մնալ թաղման արարողություններին մարդկանց մասնակցությունն՝ առանց անհրաժեշտ կանոնների պահպանման: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում:

«Կոչ եմ անում, խնդրում եմ պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից: Ամենամեծ խնդիրն այն է, որ հատկապես համայնքներում, տեղ-տեղ՝ նաև Երևանում, թաղումներն իրականացվում են այնպես, կարծես ոչ մի բան չի կատարվել: Եվ մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ առանձնահատուկ պետք է հետևել նաև, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ, որպեսզի սոցիալական հեռավորությունը պահպանվի: Փակ տարածքներ, հասարակական տրանսպորտ առանց դիմակի որևէ մեկն իրավունք չունի մտնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: