Գորիսի ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և Գորիսի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գորիս քաղաքի մի բնակչի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որը եղել է փոխարինված համարանիշով:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նույնացման համարը պարզելու նպատակով բացվել է մեքենայի շարժիչի կափարիչը, որի տակ հայտնաբերվել է քանդված մեկփողանի որսորդական հրացան:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։