«Հայաստանը ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ բանակցում է գազի սակագնի նվազեցման հարցով». Նախարար. «Արմենպրես»

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով:

Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, չեմ ցանկանում այս պահին որևէ բան ասել»,- ասել է նա:

Հարցին՝ բանակցությունները միտվա՞ծ են  ներքին սպառողի համար գազի սակագինը նվազեցնելուն, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է, որ բանակցություններն ընթանում են սակագինը նվազեցնելու հարցով:

«Փորձում ենք, որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն: Բանակցությունները միտված են սակագնի նվազմանը: Եթե ունենանք դրական արդյունքներ, կունենանք նաև նվազում »,- ասել է նախարարը: