ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հեռախոսազանգերին հետևելու մասին աղմկահարույց փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Հիշեցնենք, որ դրանով սահմանվում է հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին՝ կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր։

Նիստին մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այսօր՝ ուշ երեկոյան։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին կոչ արեց ժամը 21։30-ից լինել խորհրդարանում։