Իտալիայի վարչապետն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է վարչապետ Մելոնիի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

«Իտալիայի վարչապետը վերահաստատել է Հռոմի հանձնառությունը կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նպատակ ունենալով հասնել տևական խաղաղության»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Իտալիայի վարչապետը նաև ընդգծել է, որ Եվրամիության դերն այս գործընթացի անբաժանելի մասն է, և որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ բացել ողջ տարածաշրջանի համար՝ նաև կապի առումով։