Բաքվում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի շրջանակներով տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հանդիպումներին հաջորդել է նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ կողմերը հանդես են գալիս հայտարարություններով: