Կարեն Ավագյանը՝ «լոլիկների» ակցիան քննադատողներին. «Գոնե եթե չեք կարողանում օգնել, նստեք տեղներդ ու մի խանգարեք»

Կարեն Ավագյանը՝ «լոլիկների» ակցիան քննադատողներին. «Գոնե եթե չեք կարողանում օգնել, նստեք տեղներդ ու մի խանգարեք»
Կարեն Ավագյանը՝ «լոլիկների» ակցիան քննադատողներին. «Գոնե եթե չեք կարողանում օգնել, նստեք տեղներդ ու մի խանգարեք»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձի և ներում շնորհելու փաստի կապակցությամբ կազմակերպված, այսպես կոչված, «լոլիկների» բողոքի ակցիան բազում քննադատությունների է արժանանում: Այն քննարկվում է նաև սոցցանցերում: Մասնավորապես, օրեր առաջ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք էր հայտնել. «Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտեուց ու դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան»:

Aravot.am-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ զրույցում խնդրեց մեկնաբանել իրենց հասցեին հնչեցված քննադատությունները: Բոլոր քննադատողներին ի պատասխան՝ Կ. Ավագյանն ասաց հետևյալը. «Իսկ մինչ այժմ իրենք ի՞նչ ավելի լավ բան են արել»: ԱԺ պատգամավորը բոլոր այդ մարդկանց դիմում է. «Գոնե եթե չեք կարողանում օգնել, նստեք տեղներդ ու մի խանգարեք»:

Այնուհետև Կ. Ավագյանը շեշտեց. «Մեր կազմակերպությունը բազմիցս կոչ է արել, որ նման դեպքերում մենք հանդես գանք միասնական, համախմբված և մեր բողոքի ձայնը հնարավորինս ուժեղ ու բարձր հասցնենք համապատասխան այն տերություններին ու միջազգային կառույցներին, ումից ակնկալում ենք կոնկրետ պատասխան, կոնկրետ գործողություններ ու դիրքորոշումներ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր ծրագրերին ու ակցիաներին աջակցում են: Մենք պատրաստ ենք միանալ գործող, եղած, լինելիք բոլոր այն ակցիաներին, որոնք ավելի կուժեղացնեն մեր երիտասարդության կարծիքը և հնչեղ կդարձնեն երիտասարդության ձայնը»:Կարդալ ավելին