Շաքի գյուղի մոտ սմերչ տեսակի հրթիռ է հայտնաբերվել

Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Հայտնաբերված զինամթերքը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։