Հայտնի վրացի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն և Insight խումբը մարտին համերգով հանդես կգան Երևանում: Այդ մասին տեղեկացնում է «Շարմ հոլդինգի» Facebook-ի էջը:
Համերգը տեղի կունենա մարտի 22-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Տոմսերի արժեքը կտատանվի 2.000-12.500 դրամի սահմաններում:
Նինո Կատամաձեն ծնվել է 1972 թ. օգոստոսի 21-ին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: 2000 թվականից համագործակցում է Insight խիմբի հիմնադիր Գոգա Կաչեիշվիլու հետ: Կատամաձեն բազմաթիվ ֆիլմերի սաունդտրեքերի հեղինակ է:
Կատամաձեի վերջին այցելությունը Հայաստան կայացել է 2008 թվականի սեպտեմբերին: Նա մասնակցել է Երևանում ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
© Medialab.am
03.02.2011
Նինո Կատամաձեն եւ Insight խումբը համերգով հանդես կգան Երեւանում
Նինո Կատամաձեն եւ Insight խումբը համերգով հանդես կգան Երեւանում