2019 թվականի ընթացքում ՔԿ վարույթում գտնվել է կոռուպցիոն բնույթի 1671 քրեական գործ՝ 596 պաշտոնատար անձի վերաբերյալ

2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է կոռուպցիոն բնույթի 1671 քրեական գործ, որոնցից 591-ը հարուցվել են ֆիզիկական անձանց հաղորդումների հիման վրա, 182-ը՝ իրավաբանական անձանց, 46-ը՝ ԶԼՄ-ների, 852-ը՝ հայտնաբերվել են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս:

Նշված1671 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել թվով 596 պաշտոնատար անձ, որոնցից 31-ը՝ կասկածյալ, իսկ 565-ը՝ մեղադրյալ:

Քրեական հետապնդման ենթարկված նշված պաշտոնատար անձինք այդ կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում՝

• առողջապահության-23 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մաս 3-րդ կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 200-րդ հոդվածի 3-րդ մաս, 214-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս, 311-րդ հոդվածի 1-ին մաս, 325-րդ հոդվածի 2-րդ մաս (36 անձ՝ փոխնախարար, պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, ամբուլատորիայի տնօրեն, ՊՈԱԿ տնօրեն,  բժիշկ-վարակաբան, պաթոլոգիանատոմիական լաբորատորիայի տնօրեն),

• Կրթության -91քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 2-րդ կետ, 311-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 325-րդ հոդվածի 2-րդ մաս (96 անձ՝ ինստիտուտի ռեկտոր և պրոռեկտոր, կրթության վարչության նախկին պետ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետ, դպրոցի տնօրեններ, դպրոցի հաշվապահ, համալսարանի ռեկտոր և պրոռեկտոր, քոլեջների տնօրեններ, մանկապարտեզների տնօրեններ, երաժշտական դպրոցների տնօրեններ, ուսումնարանների տնօրեններ,  մարզադպրոցների տնօրեններ),

• սոցիալական ապահովության-23 քրեական գործ՝ ՀՀքրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 214-րդ հոդվածի 1-ին մաս, 311.1-րդ հոդվածի 1-ին մաս, 311.1-րդ հոդվածի 1-ին մաս, 312.1-րդ հոդվածի 1-ին մաս և 2-րդ մաս, 325-րդ հոդվածի 2-րդ մաս, (62 անձ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, բաժնի պետ, մասնագետ, գլխավոր հաշվապահ, սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետ, սոցիալական ծառայության մասնագետ, ավագ մասնագետ, մոնիթորինգի վարչության պետ, ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության պետ),

• էներգետիկայի և բնական պաշարների-12 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 296-րդ հոդված, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին մաս (50 անձ՝ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ),

• իրավապահ-1 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 2-րդ մաս (1 անձ՝ Արմավիր ՔԿՀ բուժակ)

• տեղական ինքնակառավարման – 123քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315.2-րդ հոդված, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315-րդ հոդվածի 1-ին մաս, 325-րդ հոդվածի 1-ին մաս (108 անձ՝ վարչական շրջանի ղեկավար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, համայնքապետարանի հաշվապահ, համայքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր քարտուղար, համայքապետի տեղակալ, քաղաքապետ, համայնքի ղեկավար, համայնքի նախկին ղեկավար, համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի ֆինանսական բաժնի պետ, համայնքի կոմունալ բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեն, համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետարանի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ),

• զինվորական-127 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդված, 375-րդ հոդվածով (162 անձ՝ ՀՀ, զորամասի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար, վաշտի հրամանատար, ծառայության պետ, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար, սպառազինության գծով տեղակալ, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի շտաբի պետ, ավտոմոբիլային ծառայության պետ, զորակոչային բաժանմունքի պետ, ՎՔՆ ծառայության պետ, կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետի տեղակալ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ,կադրերի բաժնի պետ, դիվիզիոնի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, պահեստապետ, կոմունալ շահագործման ծառայության պետ, բաժնի հերթապահ, պահեստի պետ, զինկոմիսար, բժիշկ, ավտոծառայության պետ, ծառայության գծով տեղակալ, զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատար, ՎՔՆ պահեստի պետ, գաղտնի մասի պետ, էսկադրիլիայի հրամանատար, զորամասի ուսումնական կենտրոնի պետ),

• այլ ոլորտներ-142 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 214-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս, 311-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս, (81 անձ՝ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի մասնագետ, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրեր համակարգող խմբի ղեկավար, գրադարանի տնօրեն, բանկի վարկային բաժնի պետեր, անտառապետ, անտառապահ, ինժեներ, պահեստապետ, մշակույթի տան տնօրեն, ՀՈԱԿ տնօրեններ, ՍՊԸ տնօրեն և տեղակալ, գլխավոր մասնագետ, ՍՊԸ տնօրեն, ՊՆ ուսումնական վաշտի պետի տեղակալ, ՊՆ ինժեներական ծառայության պետ):

Նշված կոռուպցիոն քրեական գործերի քննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները, դրանք են՝ թույլ և ոչ պարբերաբար վերահսկողություն, հրամանատարության կողմից անձնակազմի նկատմամբ իրականացված թույլ վերահսկողությունը, աշխատակիցների իրավագիտակցության ցածր մակարդակը, նյութական միջոցների պահպանմամբ օգտագործման նկատմամբ զորամասի համապատասխան նյութական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ հսկողության չիրականացնելը: Դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված միջոցները, մասնավորապես՝ ներկայացվել են թվով 91 միջնորդագրեր:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: