Լքում եմ շախմատի 2021թ աշխարհի գավաթի խաղարկությունը. Լևոն Արոնյանը հայտարարություն է արել

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը այսօր հայտարարություն է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Թանկագիններ, ցավով տեղեկացնում եմ, որ լքում եմ շախմատի 2021թ աշխարհի գավաթի խաղարկությունը։ Չնայած իմ մեծ ցանկությանը, բարձր ջերմության և տոնզիլիտի պատճառով ստիպված եմ կանգ առնեմ, մտածեմ ոչ միայն իմ, այլև մյուսների առողջության մասին։ Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչին, որն օգնեց բոլոր այն հարցերում, որոնք իմ մոտ առաջ եկան։ Խնդրում եմ, հետևեք ձեզ, և հույս ունեմ, որ մրցաշարը կշարունակվի առանց նման արտառոց դեպքերի։ Խոստանում եմ արագ ապաքինվել և շուտափույթ վերադառնալ 64 վանդակների հեքիաթային աշխարհ», – գրել է անվանի գրոսմասյտերը։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը երեկ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում պետք է խաղար ավստրալացի գրոսմայստեր Բոբի Չենգի հետ, սակայն հայ շախմատիստի մոտ բարձր ջերմություն են գրանցվել և նրան թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը: Մեր շախմատիստին գրանցվել է տեխնիկական պարտություն։