Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում է։ Այս մասին տեղեկացնում է Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ հղում անելով 24News-ին։

«Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է. բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի»,-տեղեկացնում է էջը: