Երկու օրում փրկարարները օգնություն ցուցաբերելու վերաբերյալ 4 ահազանգ են ստացել

Փետրվարի 18-ից 20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն: