Երեք հայկական ավիաընկերություն պատրաստակամություն են հայտնել ավելացնել ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ չվերթները

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Շաբաթ առավոտյան՝ հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով:

Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»: