Հասարակությունը պետք է դատապարտի հղիության սելեկտիվ արհեստական ընդհատումը․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր` աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ, ուրախ եմ հայտնել, որ Հայաստանում նկատվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում:

📈 Մեր երկրում աղջիկ/տղա նորածինների հարաբերակցության 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 է:

Համեմատության համար`
✔2019 և 2020 թվականներին այդ ցուցանիշը եղել է 100/110
✔2008-ից 2012 թվականներին` 100/115

📌Հասարակությունը պետք է դատապարտի հղիության սելեկտիվ արհեստական ընդհատումը, որը խտրական վերաբերմունք է չծնված երեխայի նկատմամբ և չունի ոչ մի արդարացում:

Այս տոնը նաև հավասարության կոչ է աղջիկ և տղա երեխաների միջև` կրթություն ստանալու, լիարժեք բժշկական ծառայության, սոցիալական իրավունքների հարցերում»: