«Հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության ճանաչումը». Ռոբերտ Քոչարյան

«Հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության ճանաչումը». Ռոբերտ Քոչարյան
«Հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության ճանաչումը». Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Այդ մասին տեղեկացնում է 168.am-ը:
«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջաց­նում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և «շահիդների պուրակը», որը հավեր­ժ­աց­նում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվա­ծու­­թյունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:

Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռա­ցել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորում­նե­րի լավագույն ապացույցն է:

Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարա­բա­ղի Հանրապետության ճանաչումը»,- ըստ 168.am-ի ասված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am