Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորների պաշտոնը

զգային ժողովի կողմից օրերս Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վաղարշյանն ու Շաթիրյանը նախ շնորհակալություն հայտնեցին իրենց առաջադրողներին, ԱԺ-ին՝ իրենց ընտրելու համար և երդվեցին. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։