Մհեր Գրիգորյանի օգնականն ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անուշիկ Ավետյանին ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականի պաշտոնից։