Զվարթնոց օդանավակայանում կառուցվում է կորոնավիրուսի նմուշառման 20 կետ․ Ավինյան

Հայաստանի Հանրապետությունն իր կարգավորումներով մեր երկիր մուտք գործելու որևէ արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ չի սահմանել:

Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ ներկայում օդանավակայանում կառուցվում են կորոնավիրուսի նմուշառման կետեր:

«Դրանք լինելու 20-ը: Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան տեղում իրականացնել նմուշառումը, ունենալու են այդ հնարավորությունը հենց օդանավակայանում», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց Տիգրան Ավինյանը: