Ինչպե՞ս է բաշխվելու Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներԱյն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։Օգնության բաշխման մանրամասները կհաղորդվի լրացուցիչ: