Հայաստանում առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշման գնահատումը

Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղելավար Գևորգ Թամամյանը:

«Առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշման, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը՝ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով»,- նշեց Թամամյանը: