Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով Բուզետոյին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ ևս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջև փոխգործակցությունը կլինի ներդաշնակ և սերտ:

«Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի հետագա զարգացմամբ և խորացմամբ: Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նշանակությունը»,– ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության ասել է Տիգրան Սսարգսյանը: 

Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Բրեդլի Բուզետոն վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար: 

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԶԾ «Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և այլ բնագավառներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին: 

© Medialab.am