Լուսավոր Հայաստանը Երևանի քաղաքապետարանի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց է նախաձեռնում

ՀՀ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց։

Այս մասին տեղեկացնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: